Իսպանիայի հրահանգչական պալատը երեքշաբթի օրը հայտարարել է, որ կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշի գործով բավարար ապացույցներ կան՝ բրազիլացուն պատասխանատվության ենթարկելու համար, հայտնում է L’Equipe-ը։
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը շուտով կհայտնվի իսպանական դատարան՝ սեռական ոտնձգության մեղադրանքով։ Բարսելոնայի հետաքննչական պալատը հայտարարել է, որ գործով բավարար ապացույցներ կան դատավարություն սկսելու համար, ինչը համահունչ է դատախազի առաջարկություններին։ Դատական նիստի օրը դեռ չի հայտարարվել։
Հիշեցնենք, որ 40-ամյա Ալվեշը ձերբակալվել է հունվարի 20-ին և կալանավորվել է նախնական կալանքի տակ։ Բրազիլացուն սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։