Անգլիայի հավաքականի մարզաշապիկը, որը կրել է Բոբի Չարլթոնը 1966 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում, վաճառվել է աճուրդում, հայտնում է BBC-ն։
Այդ մարզաշապիկով նա դուբլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի հետ կիսաեզրափակիչ խաղում (2-1)։
Շապիկը առցանց վաճառվել է Hansons Auctioneers-ի կողմից մասնավոր անձի 59․040 ֆունտով։
Բոբի Չարլթոնը մահացել է անցյալ ամիս՝ 86 տարեկան հասակում, իսկ նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Մանչեսթերի տաճարում։