«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ներկա են գտնվել Պորտուգալիայի առաջնության 11-րդ տուրի «Բենֆիկա» – «Սպորտինգ» հանդիպմանը (2-1), հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբի ներկայացուցիչները հետևել են կիսապաշտպան Ժոաու Նևեշի խաղին։ 19-ամյա պորտուգալացու հետ բանակցությունների մասին որոշումը կկայացվի «Մանչեսթեր Յունայթեդի» տնօրենների խորհրդի կազմում փոփոխություններից հետո։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։