«Լիվերպուլը» Մոհամեդ Սալահին փոխարինող է գտել

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դանիել Մալենին, հայտնում է TodoFichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» ղեկավարությունը կարծում է, որ Մալենը համարվում է Մոհամեդ Սալահի իդեալական փոխարինողը, ով կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Ընթացիկ մրցաշրջանի 16 խաղում Մալենը չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Transfermarkt-ը 25-ամյա հոլանդացուն գնահատում են 35 միլիոն եվրո։