Արսեն Վենգեր․ «Ես նրա փոխարեն լինեի չէի հանձնվի»

«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «զինագործների» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլի իրավիճակի մասին, ով կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում։

«Անձամբ ինձ դուր է գալիս Ռամսդեյլը: Եթե ​​ես նրա տեղը լինեի, չէի հանձնվի։ Ես հավատում եմ, որ նա հնարավորություն ունի վերադառնալ մեկնարկային կազմ»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Now Arsenal-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը յոթ հանդիպում, որոնցում բաց է թողել ութ գոլ և երկու անգամ անառիկ պահել դարպասը։