«Յուվենտուսը» հաջորդ ամառ կարող է շարունակել հետաքրքրությունը «Սասուոլոյի» կիսապաշտպան Դոմենիկո Բերարդիի նկատմամբ։ Sky Sport Italia-ի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը դեռ չի բացառել 29-ամյա իտալացուն ապագայում տեղափոխելու տարբերակը։
Հիշեցնենք, որ անցած ամառ «Յուվենտուսը» հրաժարվեց Բերարդիի համար վճարել 30 միլիոն եվրո՝ փոխհատուցման չափը չափազանց բարձր համարելով։
Ընթացիկ մրցաշրջանում Բերարդին Իտալիայի Ա Սերիայի 10 խաղում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։