Հարի Մագուայրը անդրադարձել է իր ապագային

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է ակումբում իր ապագայի մասին։

«Անցյալ տարի ես շատ հանդիպումներ չեմ անցկացրել, ավելի քիչ, քան կցանկանայի։ Ես շատ հնարավորություններ ունեի մի քանի խաղ անընդմեջ խաղալու, բայց սկզբում հիվանդացա, հետո երկու անգամ վնասվածք ստացա, այնպես որ ռիթմի մեջ չէի մտնում և չկարողացա արտահայտվել։

Ես իսկապես հաճույք եմ ստանում «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալուց և պատրաստ եմ մնալ և պայքարել տեղի համար», – Մագուայրի խոսքերն է մեջբերում BBC-ն։