«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն ցանկություն է հայտնել վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։ Լրագրող Դանիել Լոնգոյի տեղեկություններով՝ անգլիացին կարիերան շարունակելու նախընտրելի տարբերակը համարում է «Բորուսիա» վերադառնալը։
Նշվում է, որ «Բորուսիայի» համար դժվար կլինի բավարարել «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային պահանջները։ Հիշեցնենք, որ 2021 թվականին մանկունիանցիները անգլիացու համար վճարել էին 80 միլիոն եվրո։
Սանչոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։