«Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն 10 տրանսֆերները՝ ըստ FourFourTwo-ի

FourFourTwo պորտալը կազմել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն տրանսֆերների ցանկը։

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է կիսապաշտպան Բրայան Ռոբսոնի տեղափոխությունը «Վեստ Բրոմվիչից» 1981թ. Կիսապաշտպանի համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 1,7 միլիոն եվրո։ Ռոբսոնը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է մինչև 1994 թվականը և ակումբի կազմում անցկացրել է 465 հանդիպում և խփել 100 գոլ։

Լավագույն եռյակը ներառում էր Դենիս Լոուի տրանսֆերները Թուրինից 1962 թվականին և Էրիկ Կանտոնայի՝ 1992 թվականին Լիդսից։

Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Սպորտինգից» 2003 թվականին զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ Ուեյն Ռունիի տեղափոխությունը 2004 թվականին «Էվերթոնից»՝ 4-րդ տեղը։

«Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն 10 տրանսֆերները՝ ըստ FourFourTwo պորտալի.

1. Բրայան Ռոբսոնը «Վեսթ Բրոմից» 1981թ

2. Դենիս Լոու «Թուրինի» 1962 թ

3. Էրիկ Կանտոնան «Լիդսից» 1992թ

4. Ուեյն Ռունին «Էվերթոնից» 2004թ

5. Պիտեր Շմեյխելը «Բրյոնդբիից» 1991թ

6. Ռոյ Քին Նոթինգհեմ «Ֆորեսթից» 1993թ

7. Ռիո Ֆերդինանդ «Լիդսից» 2002թ

8. Կրիշտիանու Ռոնալդուն «Սպորտինգից» 2003թ

9. Ռուդ վան Նիստելռոյը ՊՍՎ-ից 2001թ

10. Դենիս Իրվին «Օլդհեմից» 1990թ։