«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» առաջիկա ձմռանը Ալոնսոյին կարող է վաճառել մոտ 5 միլիոն եվրոյով։ Սա լավ տարբերակ կլինի կատալոնացիների համար՝ հաշվի առնելով ֆուտբոլիստին անվճար կորցնելու հեռանկարը ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը։
Ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն 7 հանդիպում է անցկացրել՝ պաշտպանը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։