The Telegraph. Ռիչարլիսոնը և Ջեյդոն Սանչոն կարող են տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիայի ակումբները պլանավորում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել Պրեմիեր Լիգայի երկու ֆուտբոլիստի, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբների թիրախում են հայտնվել «Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն, ով սեպտեմբերից հեռացվել է հիմնական թիմից։

Այս մրցաշրջանում Սանչոն 3 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և աչքի չի ընկել։ Ռիչարլիսոնը «Թոթենհեմի» կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։