Իտալիայի առաջնության տասներկուերորդ տուրում Միլանի «Ինտերը» հաղթեց «Ֆրոզինոնեին», իսկ այս խաղում առաջին գոլը խփեց Ֆեդերիկո Դիմարկոն։ Նա ձախ եզրից մոտ քառասուն մետրից հարված կատարեց՝ տեսնելով, որ դարպասապահը շատ է դուրս եկել իր դարպասից։ Միլանյան ակումբի մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է գոլը։
«Նա ֆանտաստիկ գոլ խփեց, որը դեռ երկար ժամանակ կցուցադրվի ու կսիրվի Եվրոպայում: Ամեն ինչ արժանի էր։ Հանդիպումը բավականին հավասար էր, մենք երբեմն սխալվում էինք, բայց Ֆեդերիկոյի գոլից հետո մեզ համար ամեն ինչ ավելի հանգիստ դարձավ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Հաջորդ տուրում Ինտերը կխաղա Յուվենտուսի հետ։