«Լինոը» մայիսից հետո առաջին անգամ կարողացավ հաղթել

Ֆրանսիայի առաջնության տասներկուերորդ տուրում «Լիոնը» հանդիպման երկրորդ կեսի միջնամասում Ջեյք Օ՛Բրայենի գոլի շնորհիվ արտագնա խաղում հաղթեց «Ռենին»։ Սա իսկական տոն էր «Լիոնի» երկրպագուների համար, քանի որ նրանց սիրելի թիմը գրեթե վեց ամիս չէր հաղթել։

Վերջին անգամ «Լիոնը» հաղթել է մայիսի 27-ին, երբ թիմը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեյմսի» դարպասը։ Այսպիսով ավարտվեց «Լիոնի» առանց հաղթանակների ամենաերկար շարքը ֆրանսիական Լիգա 1-ում։

Հաջորդ տուրում «Լիոնը» սեփական հարկի տակ կընդունի «Լիլին»: Դա տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ Ակումբը ներկայումս զբաղեցնում է վերջին՝ տասնութերորդ հորիզոնականը Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում: