«Միլանում» հույս ունեն, որ Ռաֆայել Լեաուն կվերադառնա Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղին

Իտալիայի առաջնության տասներկուերորդ տուրի «Լեչչեի» հետ խաղում «Միլանը» կրկին չկարողացավ հաղթանակ տանել՝ թիմը ոչ-ոքի խաղաց, թեև երկու գնդակի առավելություն ուներ։ Բացի այդ, ակումբը վնասվածքի պատճառով կորցրել է պաշտպան Դավիդե Կալաբրիային և հարձակվող Ռաֆայել Լեաուին։

Եվ եթե Կալաբրիային դեռ կարելի է ինչ-որ կերպ փոխարինել, ապա առանց Լեաուի «Միլանը» շատ դժվար իրավիճակում է հայտնվել: Սակայն ակումբում հույս ունեն, որ պորտուգալացու ստացած վնասվածքը լուրջ չէ, և նա կկարողանա վերադառնալ Չեմպիոնների Լիգայի հաջորդ հանդիպմանը։

Նոյեմբերի 28-ին «Միլանը» կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։