Մաուրիսիո Պոչետինոն խաղից հետո չի սեղմել Պեպ Գվարդիոլայի ձեռքը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում եզրափակիչ սուլիչից հետո չի սեղմել Պեպ Գվարդիոլայի ձեռքը։ Արգենտինացին անտեսել է իսպանացուն և վազել է խաղադաշտ։ Գվարդիոլան մեկնաբանել է այս հարցը։

«Ոչ մի խնդիր։ Դա խնդիր չէ։ Ես չեմ ուզում դրա մասին ոչ մի բառ ասել, ոչինչ: Զգացմունքները երբեմն ինձ էլ են պատում։ Սա նորմալ է»,- սոցցանցերում Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Սիմոն Բայկովսկին։

Հիշեցնենք, որ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի են խաղացել 4։4 հաշվով։ «Քաղաքայինները» մնացին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: