Իսպանական գրանդը հետևում է Էրլինգ Հոլանդի խաղին

Մադրիդի «Ռեալը» հետևում է Էրլինգ Հոլանդի խաղին։

Մադրիդյան ակումբը չի ծրագրում հնարավոր տրանսֆերների շուրջ բանակցություններ վարել մինչև մրցաշրջանի վերջին հատվածը։

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի համար «Ռեալը» պետք է վճարի 200 միլիոն եվրո, սա կարող է լինել ամռանը, հայտնում է AS-ը։