«Բավարիան» շարունակվում է հետաքրքրվել պորտուգալացի կիսապաշտպանով

«Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը պատասխանել է «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյայի հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Իհարկե, նա դեռ մեր ուշարդության կենտրոնում է: Ակումբն ամառվա ընթացքում ինտենսիվ աշխատել է Պալինիայի վրա։ Սակայն դեռ չենք կարող ասել, թե ինչ կլինի։ Մենք ուսումնասիրում ենք ամբողջ շուկան»,- Ֆրեյնդի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։

Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 11 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել 2 գոլի հեղինակ։

Պորտուգալացու աշխատանքային պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Transfermarkt-ի տվյալներով՝ Պալիգնայի արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։