«Յուվենտուսի» ֆուտբոլիստը համաձայնել է կրճատել աշխատավարձը

«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին մոտ է իտալական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա պաշտպանը համաձայնել է կրճատել աշխատավարձը՝ ակումբում մնալու համար։ Նոր պայմանագրով ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Ռուգանին «ծեր սինյորայի» ճամբար է տեղափոխվել 2015 թվականին «Էմպոլիից»։ Այս ընթացքում իտալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 136 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։