Սերու Գիրասի․ «Նա Բունդեսլիգայի շատ հարձակվողների ստիպեց բարձրացնել իրենց մակարդակը»

«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին խոսել է «Բավարիայում» հանդես եկող Հարի Քեյնի մասին։

«Աշխարհի մակարդակի հարձակվող Քեյնի հետ մրցելն առանձնահատուկ բան է: Կարծում եմ, որ նա Բունդեսլիգայում շատ հարձակվողների ստիպեց բարձրացնել իրենց մակարդակը՝ փորձելով մրցել իր հետ:

Ես հեռուստացույցով շատ եմ ֆուտբոլ դիտում, սիրում եմ դիտել Լևանդովսկու, Քեյնի կամ Հոլանդի նման ֆուտբոլիստներին և վերլուծել նրանց գործողությունները։ Դուք սովորում եք լավագույններից: Գոլեր խփելը արվեստ է«,- Գիրասիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։