Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով ներկայումս հանդես է գալիս Իտալիայի առաջնությունում Միլանի «Ինտերի» կազմում, նշել է իր կարիերայի ամենակարեւոր գոլը։
«Ամենակարևոր գոլը, որը ես խփեցի, Արգենտինայի դեմ Ամերիկայի գավաթի եզրափակչում էր: Այս գնդակն օգնեց իմ թիմին դառնալ մրցաշարի հաղթող։
Կարող եմ առանձնացնել նաև «Ռեալի» դարպասը Էլ-Կլասիկոյում և գոլը Իտալիայի Սուպերգավաթի 121-րդ րոպեին Թուրինի «Յուվենտուսի» դեմ խաղում»,- 34-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում «Ներաձուրիի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Սանչեսը «Ինտեր» վերադարձավ նախորդ ամառ։ Հարձակվողն իտալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։