«Բարսելոնան» կարող է գնել Չեմպիոնշիփում հանդես եկող ֆուտբոլիստին

«Բարսելոնան» ուղիներ է փնտրում կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ MailSport-ին հղումով, կատալոնական ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել «Լեսթերի» կիսապաշտպան Վիլֆրեդ Նդիդիի հետ։

26-ամյա նիգերիացու գործող պայմանագիրն «աղվեսների» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Այսպիսով, Նդիդին կարող է պայմանագիր կնքել հունվարին

Transfermarkt պորտալը նրան գնահատում է 18 միլիոն եվրո: «Լեսթերը» ներկայումս հանդես է գալիս Չեմպիոնշիփում, որտեղ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ 2023/24 մրցաշրջանում Նդիդին անցկացրել է 15 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում իր գործընկերների համար։