Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն «Վալենսիային» հաղթելուց հետո (5:1) կիսվել է իր տպավորություններով։
22-ամյա ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, ինչը ռեկորդ է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Երկու գոլի հեղինակ է դարձել նրա հայրենակից Վինիսիուս Ժունիորը։ «Բրագայի» հետ նախորդ խաղում նույնպես փայլեցին բրազիլացի հարձակվողները՝ մեկական գոլ և մեկ գոլային փոխանցում։
«Ռոդրիգոն և Վինիսիուսը վերադարձել են։ Մադրիդցիներին այս դուետն անհրաժեշտ է։ Դա կատարյալ խաղ էր: Եթե մեր երկրպագուները երջանիկ են, ուրեմն մենք երջանիկ ենք»,- Ռոդրիգոյի հետխաղյա խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։