«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է հրաժեշտ տվել Քոուլ Պալմերին, ով որոշել է տեղափոխվել «Չելսի»։
21-ամյա ֆուտբոլիստը միացել է «ազնվականներին» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ։ Գործարքի արժեքը գնահատվում է 47 մլն եվրո։
«Պալմերը հիանալի երիտասարդ ֆուտբոլիստ է, տաղանդ: Նա լավ տղա է և իսկապես լավ է խաղում:
Մեկ կամ երկու տարի անց, երբ Քոուլը մեր հիմնական թիմում էր, նա ասաց, որ այլևս չի ցանկանում խաղալ «Մանչեսթեր Սիթիում»: Ես պատասխանեցի. «Մահրեզը գնում է, դու հնարավորություն կունենաս», բայց նա դեռ ուզում էր հեռանալ, և ես ասացի. «Լավ, գնա»», – ասել է Գվարդիոլան «Չելսիի» դեմ կիրակի կայանալիք խաղից առաջ: