«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն խոսել է կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի ծանր վնասվածքի մասին։
Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղում (1-4) վնասվածքի պատճառով Մեդիսոնն անցկացրեց միայն առաջին խաղակեսը։ Վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է ստացվել։ 26-ամյա կիսապաշտպանը շարքից դուրս է մնացել մինչև հունվար։
«Նա կոճի բավականին լուրջ վնասվածք ունի: Նա որոշ ժամանակով բաց կթողնի, հավանաբար մինչև հունվար»,- ասել է Պոստեկոգլուն։
Մեդիսոնը Պրեմիեր Լիգայի 11 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։