Միկել Արտետա․ «Մենք ցանկանում ենք, որ մեր ֆուտբոլիստները խաղան ակումբի և իրենց ազգային հավաքականների համար»

«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական «Սևիլիայի» հետ վերջին խաղում վնասվածք է ստացել և փոխարինվել։

Միաժամանակ Սական ընդգրկվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր հրավիրվել են Անգլիայի հավաքական։ Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ֆուտբոլիստի վիճակի մասին։

«Մենք ցանկանում ենք, որ մեր ֆուտբոլիստները խաղան ակումբի և իրենց ազգային հավաքականների համար։ Սական երեկ չի մարզվել։ Տեսնենք՝ վաղը նա կկարողանա՞ խաղադաշտ դուրս գալ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Goal-ը։