Ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարող է լքել «Նիցան» ու տեղափոխվել Անգլիայի առաջնություն, որտեղ նրա տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է Todofichajes-ը։
Մանկունիացիները պաշտպանությունում խնդիրներ ունեն և կարծում են, որ Տոդիբոն կկարողանա ուժեղացնել թիմի պաշտպանական դիրքերը։ Գործարքը կարող է ավարտվել հունվարին։ Հնարավոր տրանսֆերային գումարը գնահատվում է 30 միլիոն եվրո։
Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը տասը հանդիպում է անցկացրել, որոնցում մեկ գոլային փոխանցում է կատարել։