«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն արժանացել է Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ մրցանակին, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
58-ամյա մասնագետը լավագույնն է ճանաչվել նախորդ երկու ամիսների ընթացքում։ Այսպիսով, նա դարձավ առաջին մարզիչը, ով նվաճեց մրցանակը Պրեմիեր Լիգայում իր մեկնարկային երեք ամիսներից յուրաքանչյուրում։
Հոկտեմբերին մրցանակի համար պայքարում էին նաև Միկել Արտետան (Արսենալ), Ունայ Էմերին (Ասթոն Վիլա) և Յուրգեն Կլոպը (Լիվերպուլ)։