Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կրկին վնասվածք է ստացել։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, 18-ամյա կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է մկանի պատռվածք։ Ֆուտբոլիստը Չեմպիոնների Լիգայի «Բրագայի» հետ խաղից առաջ (3-0) վնասել է ազդրի մկանը։
Սպասվում է, որ խաղացողը բաց կթողնի մոտ մեկ ամիս:
Ամռանը Գյուլերը 20 միլիոն եվրոյով գնվեց «Ֆեներբախչեից» և դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Ռեալի» կազմում։