Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է, կարող է աշխատանք գտնել հայրենիքում։
Ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, 33-ամյա դարպասապահը բանակցություններ է վարում Սեւիլիայի «Բետիսի» հետ։
Կողմերը կարող են պայմանագիր կնքել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ակումբի ղեկավարությունը Դավիդին առաջարկում է կարճաժամկետ աշխատանքային պայմանագիր՝ երկարաձգման հնարավորությամբ։
Դե Խեան «կարմիր սատանաների» կազմում խաղացել է 2011-ից 2023 թվականներին։