Պորտուգալացի պաշտպան Տիագու Ջալոն, ում իրավունքները պատկանում են «Լիլին», կարող է տեղափոխվել իտալական թոփ ակումբ։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ «Ներաձուրիները» բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի շրջապատի հետ և պատրաստվում են վերջնական տեսքի բերել գործարքը:
23-ամյա կենտրոնական պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 մլն եվրո։ Նրա պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է հաջորդ տարվա հունիսի վերջին։