Ֆելիպե Մելո. «Կիլիան Մբապպեն ապուշ է»

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆելիպե Մելոն խոսել է ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապպեի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

«Կիլիան Մբապպեն ապուշ է։ Աշխարհի առաջնության եզրափակիչում նա երեք գոլ խփեց, սակայն Արգենտինան դարձավ չեմպիոն։ Նա չի կարող անհեթեթություններ խոսել հարավամերիկյան ֆուտբոլի մասին:

Նա կշահի 3-4 «Ոսկե Գնդակ», բայց պետք է լռի։ Սկաուտները գալիս են Եվրոպայից՝ ֆուտբոլիստներ փնտրելու Հարավային Ամերիկայում, ոչ թե Ֆրանսիայում»,- ասել է «Ֆլումինենսեի» խաղացողը TNT Futbol-ի եթերում: