Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի թուրքական «Գալաթասարայի» դեմ խաղի ժամանակ։ Գերմանացիները հաղթեցին 2։1 հաշվով։
Մուսիալան մեկնարկային կազմում էր հայտնվել, սակայն 40-րդ րոպեին վնասվածքի պատճառով լքել է խաղադաշտը։ Լրագրող Պատրիկ Շտրասերի խոսքով՝ Մուսիալան խնդիրներ ունի ազդրի մկանների հետ։ Նրանից կպահանջվի երկուսից չորս շաբաթ ապաքինվելու համար:
Այս մրցաշրջանում հարձակվողը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման։ Մուսիալան դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։