Այսօր՝ նոյեմբերի 8-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի «Նապոլի» – «Ունիոն Բեռլին» հանդիպումը։ Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Իտալական ակումբի հարձակվող Մատեո Պոլիտանոն 39-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին։ Հյուրերը հավասարացրեցին խաղի հաշիվը 52-րդ րոպեին, աչքի ընկավ Դավիդ Ֆոֆանան։
«Նապոլին» վաստակեց 7 միավոր և C խմբի աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ գերմանական ակումբը 1 միավորով վերջին տեղում է։