Քրիստոֆեր Նկունկուի վերականգնումը նախատեսված ժամկետից արագ է ընթանում

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի վերականգնումը նախատեսված ժամկետից ավելի արագ է ընթանում, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը արդեն ակտիվորեն մարզվում է մարզասրահում, իսկ ֆուտբոլիստի ապաքինման գործընթացը շատ ավելի արագ է ընթանում։

Նախկինում Մաուրիսիո Պոչետինոն հայտնել էր, որ Նկունկուն հնարավոր լավագույն սցենարի դեպքում, կարող է խաղադաշտ դուրս գալ արդեն նոյեմբերի 25-ին։