«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն «Շախտյորի» հետ հանդիպման վերջնամասում խուսափել է լուրջ վնասվածքից, հայտնում է Marca-ն։
Հիշեցնենք, որ թիմերը երեկ հանդիպել են Չեմպիոնների Լիգայում, ուկրաինական ակումբը հաղթանակ է տոնել՝ 1-0 հաշվով։ Իսկ հանդիպման վերջում Արաուխոն կաղում էր ու բռնում ազդրը։ Հետազոտությամբ խաղացողի մոտ ոչ մի լուրջ բան չի հայտնաբերվել՝ ֆուտբոլիստի մոտ գրանցվել է միայն մկանային գերբեռնվածություն։
Այսպիսով, Արաուխոն կկարողանա օգնել «Բարսային» Լա Լիգայի առաջիկա տուրում։