«Ունիոն Բեռլինի» ավելի քան 200 երկրպագուներ ծեծկռտուք են կազմակերպել Նեապոլում

«Ունիոն Բեռլին» ավելի քան 200 երկրպագուներ Նեապոլում ծեծկռտուք են կազմակերպել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղի նախօրեին։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, նոյեմբերի 7-ին Նեապոլի փողոցներում վանդալիզմի ու խուլիգանության գործողություններ են կատարվել «Ունիոն Բեռլինի» երկրպագուների կողմից։

Երկրպագուները մի քանի անգամ վիճաբանել են ոստիկանների հետ՝ ճայթրուկներ բացելով և ծխային ռումբեր նետելով։ Ոստիկանները պատասխանել են մահակներով և արցունքաբեր գազով։ Միջադեպի հետևանքով վնասվել են խանութների ցուցափեղկերն ու մեքենաները, մի քանի երկրպագուներ բերման են ենթարկվել։