Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն, այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Գրիզմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Ֆրանսիացին պայմանագրային պարտավորություններ ունի «Ատլետիկոյի» հետ մինչև 2026 թվականի կեսերը։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա հարձակվողը 11 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 7 գոլի հեղինակ։