Իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մոտ է «Լիվերպուլից» հեռանալուն, հայտնում են Fichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Տիագոյի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը» և «Յուվենտուսը»։
«Յուվենտուսը» դիտարկում է իսպանացուն որպես Պոլ Պոգբային փոխարինող, ում սպառնում է երկարաժամկետ որակազրկում՝ անօրինական թմրանյութեր օգտագործելու համար։
Հիշեցնենք, որ 32-ամյա կիսապաշտպանը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։