Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։
Լրագրող Նիկոլո Սկիրայից ստացված տեղեկությունների համաձայն՝ արգենտինացին դժգոհ է խաղային պրակտիկայի քանակից և այն դերից, որում իրեն ամենից հաճախ օգտագործում է գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը դեմ չէ հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը։ «Յուվենտուսը» ցանկանում է Ռոդրիգո դե Պոլի ձեռք բերել վարձավճարով։
Այս մրցաշրջանում դե Պոլը ութ հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որտեղ դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։