«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն չի բացառում, որ մի օր կդառնա ակումբի նախագահը։
«Չեմ բացառում, որ մի օր ես դառնամ «Բարսելոնայի» նախագահ, բայց այս պահին գլխումս նման մտքեր չկան։ Դա մեծ զոհողություն է պահանջում, դու ամբողջ ուժդ տալիս ես ակումբի համար, թեև ոչ մի ֆինանսական օգուտ չես ստանում։
Ես կդիտարկեի այս հնարավորությունը միայն «Բարսելոնայի» հետ սերտ կապի պատճառով, քանի որ զգում եմ, որ շատ բան եմ պարտական ակումբին», – Պիկեի խոսքերն է մեջբերում RAC 1-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց նախորդ մրցաշրջանի կեսերին՝ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։