«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Մոնակոյի» երկու ֆուտբոլիստներով։ Ինչպես հայտնում է 90min-ը՝ անգլիական ակումբի ուշադրությունը գրավել են 22-ամյա պաշտպան Վանդերսոն դե Օլիվեյրան և 24-ամյա կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան։
Հստակեցվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է ուժեղացնել պաշտպանության աջ եզրը Վանդերսոնով, քանի որ Աարոն Վան-Բիսակայի ապագան դեռ որոշված չէ։ Իսկ Ֆոֆանաին Էրիկ տեն Հագը տեսնում է Կազեմիրոյին փոխարինող։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում է։