«Արսենալը» դեմ է, որ իր թիմի ֆուտբոլիստը հրավիրվի իր երկրի հավաքական

Լոնդոնի «Արսենալը» դժգոհ է հարձակվող Գաբրիել Ժեզուսի հրավերից Բրազիլիայի հավաքական՝ առաջիկա հանդիպումներին։

Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի մասնակցել վերջին հանդիպումներին, սակայն, այնուամենայնիվ, հրավիրվել է հավաքական։ Ըստ The Mirror-ի՝ անգլիական թոփակումբը վախենում է վնասվածքից և չի ցանկանում, որ հարձակվողը մասնակցի «Սելեսաոյի» խաղերին:

Բրազիլիայի հավաքականը նոյեմբերի երկրորդ կեսին կհանդիպի Կոլումբիայի և Արգենտինայի հետ։