Ջեյդոն Սանչոյին հեռացրել են թիմի նամակագրության խմբից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն մոտ է թիմից հեռանալուն։

The Sun-ի տեղեկություններով՝ անգլիացին արդեն հեռացվել է թիմի նամակագրության խմբից։ Նախկինում հաղորդվում էր, որ Սանչոն նույնիսկ ճաշում է թիմի մնացած անդամներից առանձին, քանի որ նրան թույլ չեն տալիս մուտք գործել ընդհանուր ճաշասենյակ։

Ֆուտբոլիստը սեպտեմբերից որակազրկված է թիմի մարզումներից։ Հիշեցնենք, որ Սանչոն, ամենայն հավանականությամբ, ձմռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։