Անգլիական ակումբն ուզում է գնել Ջորջիո Սկալվինիին

«Մանչեսթեր Յունայթեդը» ուզում է գնել «Ատալանտայի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Սկալվինիին:

Իտալական Tuttosport հրատարակության տեղեկությունների համաձայն՝ «կարմիր սատանաները» լրջորեն հետաքրքրված են երիտասարդ տաղանդի ձեռքբերմամբ։ Նշվում է, որ այժմ լավ հարաբերություններ կան «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ատալանտայի» միջև Ռասմուս Հոյլունդի գործարքից հետո, ով ամռանը 75 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Օլդ Թրաֆորդ»:

Այս գործարքը կարող է օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» Սկալվինիի տրանսֆերը վերջնական տեսքի բերելու հարցում: