«Չելսիի» եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգը Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուների հնգյակում է վերջին 11 տարիների ընթացքում:
Երկուշաբթի օրը կայացած «Թոթենհեմի» դեմ խաղում անգլիացին գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Չելսիի» հաղթանակով՝ 4-1 հաշվով։ 28-ամյա ֆուտբոլիստն այժմ ունի 178 արդյունավետ գործողություն Պրեմիեր Լիգայի խաղերում 2012 թվականի մարտից՝ իր նորամուտից հետո, հայտնում է Squawka-ն։ Միայն Ջեյմի Վարդին (180), Սերխիո Ագուերոն (209), Մոհամեդ Սալահը (210) և Հարի Քեյնը (259) ավելի հաճախ են գոլեր խփել, քան Ստերլինգը:
Հիշեցնենք, որ Ռահիմ Ստերլինգը մինչ «Չելսի» տեղափոխվելը հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում» և «Լիվերպուլում»։