FourFourTwo-ի լրագրողները կազմել են աշխարհի լավագույն մարզիչների տասնյակը

FourFourTwo-ի լրագրողները կազմել են աշխարհի լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակը։ Դրանում առաջին տեղը զբաղեցրել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Անցած մրցաշրջանում իսպանացին իր թիմին հասցրեց թրեբլի:

Երկրորդ տեղում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև հետևյալ մասնագետները՝ Միկել Արտետան («Արսենալ»), Թոմաս Տուխելը («Բավարիա»), Էդի Հաուն («Նյուքասլ»), Չավին («Բարսելոնա»), Ռոբերտո դե Զերբին («Բրայթոն»), Ունայ Էմերին («Ասթոն Վիլա») և Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո Մադրիդ»)։