Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի խաղում «Չելսին» արտագնա հաղթանակ տարավ «Թոթենհեմի» նկատմամբ։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը 4:1 հաշվով պարտության մատնեց «Թոթենհեմին», որն ավարտեց հանդիպումը ինը ֆուտբոլիստով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նիկոլաս Ջեքսոնը, ով աչքի ընկավ 75-րդ, 94-րդ և 97-րդ րոպեներին։
Այս հաղթանակը «Չելսիի» պատմության մեջ 15-րդն էր «Թոթենհեմի» դեմ արտագնա խաղում: Ինչպես հաղորդում է Squawka-ն, սա «Մանչեսթեր Յունայթեդին» պատկանող ռեկորդի կրկնությունն է (15 հաղթանակ):
Այս հաղթանակից հետո «Չելսին» 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը։ «Թոթենհեմը» 26 միավորով երկրորդ տեղում է։