Եվրոպայի առաջատար առաջնություններում «Խետաֆեի» ֆուտբոլիստներն ամենից հաճախն են գլխով գոլ խփում։
Իսպանական թիմը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «երկրորդ հարկից» ինը անգամ գրավել է մրցակցի դարպասը, որը լավագույն ցուցանիշն է թոփ 5 լիգաների մեջ, հայտնում է Opta-ն։
Աղյուսակի 2-րդ հորիզոնականը ներկայումս զբաղեցնում է Բեռլինի «Ունիոնը»՝ ութ գոլով։ Երրորդ տեղը կիսում են «Բավարիան», «Ռեալը», «Ռոման», «Ֆիորենտինան», Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Մոնակոն», «Ժիրոնան» և «ՌԲ Լայպցիգը»՝ վեցական գոլ:
«Խետաֆեն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 12 տուրից հետո 15 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։