«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնն իր թիմին հաղթանակ է բերել «Թոթենհեմի» դեմ խաղում (4:1):
«Թոթենհեմն» արագ առաջ անցավ հաշվի մեջ, բայց 33-րդ րոպեին Քրիստիան Ռոմերոյի հեռացումից հետո մնաց տասը հոգով, իսկ 55-րդ րոպեին կորցրեց նաև Դեստինի Ուդոգին, ով երկրորդ դեղին քարտը ստացավ: Հյուրերին հաջողվեց օգտվել իրավիճակից՝ դեռ ընդմիջումից առաջ Քոուլ Պալմերը հավասարեցրեց հաշիվը, իսկ արդեն երկրորդ խաղակեսում Ջեքսոնը երեք գոլ խփեց։
Ինչպես հայտնում է Squawka-ն, սենեգալցին դարձել է «Չելսիի» առաջին ֆուտբոլիստը վերջին 21 տարվա ընթացքում, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայում՝ «Թոթենհեմի» դեմ խաղում: Անցյալում դա հաջողվել էր միայն Տորե Անդրե Ֆլոյին (1997թ.) և Ջիմի-Ֆլոյդ Հասելբենկին (2002թ.):