«Բենֆիկայի» կիսապաշտպան Ֆլորենտինո Լուիշը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։
Կատալոնական ակումբը ակտիվորեն փնտրում է նոր հենակետային կիսապաշտպանի, իսկ թեկնածուներից մեկը 24-ամյա պորտուգալացին է, ում նույնպես կապում էին Մյունխենի «Բավարիա» և «Միլան» հնարավոր տեղափոխության հետ։
Լրագրող Տոնի Խուանմարտիի տեղեկատվության համաձայն՝ «Բարսելոնան» կարծում է, որ Լուիշին ձեռք բերելու համար բավական կլինի 40 միլիոն եվրոն, մինչդեռ ֆուտբոլիստի պայմանագրում փոխհատուցման չափը կազմում է 120 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։